Նոյեմբերի 8-ին Տաջիկստանի Խուդջանդ քաղաքում դատապարտյալների խռովության հետևանքով 25 զոհ կա, հաղորդում է Ռիա Նովոստին:

ԻԳԻԼ-ի անդամ հանդիսացող դատապարտյալներից մեկը կարողացել է զինաթափել հսկիչին, վերցնել ավտոմատը: Նրան են միացել մյուս դատապարտյալները և կարողացել գրավել մասնաշենքերից մեկը: Իշխանություններին հաջողվել է ճնշել խռովությունը, որի արդյունքում 2 սպա զոհվել է, 6 հսկիչներ վիրավորվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել