Tert.am-ը գրում է.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագա­հի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանը սուտ և հերյուրանք է որակում «Ժամանակ» թերթի տեղեկությունը, թե այս պահին կառա­վարությունում է գտնվում գազի և էլեկտրաէներգիայի սակագ­նի ձևավորման մի հաշվարկ, ըստ որի՝ գազը բնակչությանը կարելի է վաճառել խորանարդ մետրը 100 դրամով, ինչպես նա­և էականորեն կարելի է նվա­զեցնել էլեկտրաէներգիայի սա­կագինը, սակայն Միքայել Սողոմոնյանը և ՀԾԿՀ նախկին աշխատա­կից, իսկ այժմ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախա­րար Գարեգին Բաղրամյանն անում են ամեն ինչ, որ այդ հաշ­վարկը չհասնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Եթե ուշադիր կարդաք, գրված է, որ էդ մտացածին հաշվարկը կառավարությունում է և մենք թույլ չենք տալիս, որ հասնի կառավարություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագա­հի պաշտոնակատարը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին՝ արդյոք նախարարի հետ միասին խոչընդտում են, որպեսզի սակագների իջեցման մասին հաշվարկը հասնի վարչապետին։

Լրագրողները Միքայել Սողոմոնյանին հիշեցրեցին, որ հրապարակման մեջ գրված է եղել, որ անմիջապես վարչապետի սեղանին հասնելու մասին է խոսքը, ոչ թե կառավարության, քանի որ այլ համաձայնություններով, նաև նախարարի դրդմամբ, այն կարող է լինել կառավարությունում, բայց չհայտնվել Նիկոլ Փաշինյանի սեղանին։

«Մենք ո՞նց կարող ենք միջամտել, որ վարչապետին չհասնի, եթե կառավարությունում է հաշվարկը, էնեգետիկայի նախարարն ի՞նչ պետք է անի, ես ավելին չեմ ուզում խոսել, դա հերյուրանք է, մոլորություն են մտցնում սպառողների մեջ»,-վստահեցրեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել