Life.panorama.am-ը գրում է.

Ալեն Ֆաբիեն Մորիս Մարսել Դելոնը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 8-ին: Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան է, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր: Նկարահանվել է քրեական ժանրի ֆիլմերում, դրամաներում և թրիլերներում: Արժանացել է «Ոսկե արջ» և «Սեզար» մրցանակների: Արդեն 23 տարեկան հասակում Ալեն Դելոնը  հասել էր մեծ փառքի, և նրանհամեմատում էին լավագույն դերասանների հետ։ Երբեմն կոչում էին «Բրիջիդ Բարդոյի տղամարդ տեսակ»:

1. Ինձ 10 տարվա քրտնաջան աշխատանք էր անհրաժեշտ, որպեսզի ստիպեմ մարդկանց մոռանալ, որ ես պարզապես գեղեցկադեմ երիտասարդ եմ: Ծանր կռիվ էր, բայց ես հաղթեցի:

2. Ձիերը մարդուց լավ են. նրանք գոնե չեն ստում:

3. Ցանկանում եմ, որպեսզի ինձ սիրեն այնպես, ինչպես ես եմ միշտ սիրել` հոգուս ողջ կրքով:

4. Կինոն պրոֆեսիոնալների զբաղմունք է: Ուղղակի ամոթ է տեսնել, թե շուրջդ ինչպես բոլորը ցանկացան ռեժիսոր դառնալ… Ահա որտեղից է կինոյի ճգնաժամը: Մասնագիտությանը ձգտում են անպիտան, անտաղանդ մարդիկ, ընդ որում` նաև հիմար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել