«Այս օրերին բոլոր կուսակցությունները բանակցում են կամ ցուցակներ են կազմում։ Հատկապես բուռն է վիճակը իշխող «Քաղպայմանագրում», որտեղ հույս ունեն 100-ի կարգի մանդատ ունենալ, ուստի ցուցակում տեղ զբաղեցնելու համար դաժան պայքար է գնում։ Ցուցակը կազմում է «ՔՊ» վարչությունը, որի անդամները հնարավորություն ունեն թեկնածուներ ներկայացնելու։ Թեկնածուների ընտրությունը վարչությունում, կարելի է ասել, «քաստինգի» է վերածվել։ Օրերս «քաստինգը» չանցած թեկնածուներից մեկը մեզ պատմեց, որ իրեն հրավիրել են նիստին, ուսումնասիրել կենսագրությունը, հարցեր տվել։

Իսկ իր հեռանալուց հետո, ինչպես տեղեկացել է վարչության անդամներից մեկից, քննարկել ու ջախջախել են իր թեկնածությունը՝ այն համարելով ԱԺ գնալու համար ոչ պիտանի։ Շատ ավելի դյուրին է կանանց հարցը, քանի որ «ՔՊ»-ում կին գործիչների պակաս կա, իսկ օրենքի պահանջով յուրաքանչյուր 4-րդ թեկնածուն պետք է կին լինի։ Մեզ ասացին, որ բոլոր պաշտոնյաները պետք է առաջադրվեն, այդ թվում՝ ռեյտինգայինով, որ հասկացվի՝ «ով ինչ արժե»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել