Ասում են՝ կյանքում ամենալավ բաները միշտ անվճար են լինում։ Այս թվարկված երևույթները դրա վառ ապացույցներն են։ Կյանքը լեցուն է պարզ ուրախություններով և հաճույքներով։ Սրանք մանրուքներ են, որոնք երբեք չեք գնահատել ըստ իրենց արժեքի, բայց որը միշտ վայելել եք։ Սրանք կյանքի այն նվերներն են, որոնք սիրում են բոլորը, բայց ամեն մեկը՝ յուրովի։

Քնել անձրևոտ եղանակին

Լսելով, թե ինչպես են անձրևի կաթիլները թմբկահարում ձեր լուսամուտի ապակին, դուք ավելի շատ եք ընկղմվում ձեր բարձի մեջ։ Այդ ձայնը հանգստացնում է ձեր նյարդերը, իսկ ձեր անկողինը ձեզ թվում է շատ հարմարավետ․․․ Իսկ դա ամենալավ տեղը չէ՞ երկրագնդի վրա։

Պատահաբար նայել գեղեցիկ էակի աչքերի մեջ

Դուք նրան հանդիպում եք մետրոյի կանգառում կամ ուղղակի փողոցում։ Նա նայում է ձեր դեմքին, մեկ ակնթարթ ձեր հայացքները հանդիպում են միմյանց և դուք այնտեղ զգում եք թեթև հետաքրքրասիրություն։ Դուք սկսում եք գուշակել, թե ինչն է հետաքրքրել, և հանկարծ շփումը կորչում է։

Սուզվել ջրի մեջ

Ամբողջովին մերկ սուզվել գետի կամ լճի մեջ։ Ուղղակի զարմանալի է, թե որքան է այն թարմացնում և ամրացնում ձեզ։ Դուք մերկ եք և ձեզ զգում եք բնական և ազատ։

Լսել ճիշտ երգը ճիշտ պահին

Կարևոր չէ, թե դուք որտեղ եք գտնվում, բայց լսելով տվյալ տեղին ու ժամանակին համապատասխան երգ՝ դուք հասկանում եք, որ դա այն պարզագույն հաճույքն է, որը կարող է ակնթարթորեն բարձրացնել ձեր տրամադրությունը։

Հետևել մարդկանց

Ուղղակի նստեք այգու նստարանին և հետևեք մարդկանց։ Բարձրահասակներին, կարճահասակներին, գերերին ու նիհարներին։ Նրանցից ամեն մեկը յուրահատուկ է երևում, ամեն մեկն ունի իրեն հատուկ դեմքի արտահայտությունը։ Ձեր հայացքը մեկից մյուսը փոխելով՝ դուք հասկանում եք, որ այդ տեսարանն ուղղակի շքեղ է։

Հասկանալ, որ ձեր գաղափարն աշխատել է

Դուք ամբողջ օրը տանջվում եք մի բարդ խնդրի վրա, բայց ձեզ մոտ ոչինչ չի ստացվում։ Դուք հիասթափվում եք, բայց որոշում եք վերջում մեկ բան էլ փորձել, և այս անգամ ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել