Yerkir.am-ը գրում է.

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Հյուսիսային պողոտայում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած խուլիգանության գործով կալանավորված Արա Բանդուրյանը՝ Նորատուսցի Արան, քիչ առաջ ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Վերաքննիչը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը, և ըստ այդմ`  Նորատուսցի Արան 2 մլն դրամ գրավի կիրառմամբ ազատ է արձակվել կալանքից։

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝  2018-ի լույս  հոկտեմբերի 13-ի գիշերը  Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ Արա Բանդուրյանը, մի խումբ անձանց հետ այցելել է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ակումբներից մեկը, որտեղ առերևույթ անհարգալից վերաբերմունք է դրսևորել ակումբի մյուս հաճախորդների, աշխատակիցների նկատմամբ։ Մասնավորապես՝ կոտրել են ակումբի բաժակները,  մոխրամանը նետել պարահրապարակ, ապա նաև կրակոցներ  արձակել պատի ուղղությամբ, որի հետևանքով կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել