Տասնմեկ տարի առաջ այս օրը մի շարք բարդություններով ծնվեցիր Դու… Շառլ: Քեզնով երազանքս կատարվեց, ունեցա որդի, որին անվանեցինք Շառլ: Հենց առաջին օրը քո խոշոր աչուկներով գերեցիր բոլորին, որովհետև այդ աչուկներից բարությունը հորդում էր: Իմ պարզ, մաքուր, բարի ու շատ խելացի ձագուկ, շնորհավոր ծնունդդ… Քո լույս աշխարհ գալով երջանկացրիր բոլորիս, մասնավորապես՝ պապիկիդ, ով անհամբեր սպասում էր, թե երբ է իր աղջիկն արու զավակ ունենալու։ Ափսոս, շատ չվայելեց քո ներկայությունը…

Շառլ, արդեն մեծ ես, քո կողքին ես ինձ պաշտպանված եմ զգում, առողջ ու քաջ մեծացիր, խելացի և արդարամիտ, գնահատող և հարգող, ընտանիքդ և հայրենիքդ սիրող ու պաշտպանող… Թող Տերը միշտ առաջնորդի քեզ իր ճամփաներով և պինդ բռնի ձեռքդ, որ չսայթաքես…

Շնորհավոր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել