«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրել նաև իր քաղաքական թիմի անդամ բոլոր նախարարներին ու գործադիրից այլ ներկայացուցիչների:

Հատկանշական է, որ երեկ նախարարներից երկուսը՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, հայտարարել են ռեյտինգային ընտրա­կարգով առաջադրվելու մասին: 

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ ՔՊ կուսակցության մամու­լի քարտուղար Վահան Կոստանյանն էլ ասել է. «Քաղաքական թիմի մեծ մասն առաջադրվելու է, այդ թվում են նաև կառավարության անդամները: 

Վերջնական որոշում դեռ չկա, բայց, ըստ ամենայնի, բոլոր նախարար­ներն էլ կլինեն ցուցակներում»: 

Հարցին, թե սա չի դիտվի արդյոք վարչական լծակների կիրառում, Կոստան­յանն ասել է, որ այդ ընթացքում նախարարներն արձակուրդ կվերցնեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել