Խաղաղություն, իհարկե, բոլորն են ցանկանում, ու ոչ մեկ մանկուց չի երազել պատերազմի մասին, սակայն կա մի պետություն, որն իր մանուկներին մանկապարտեզից քարոզում է ատելություն մեկ այլ պետության նկատմամբ: Ու նման իրավիճակում բարձր տոնով խոսել խաղաղության և հարևանության մասին անիմաստ ու անհեռանկար զբաղմունք է, ինչը բացառապես խոսողի անունը մի քանի օր շրջանառության մեջ դնելուց հետո որևէ լուրջ փոփոխություն չի կարող անել:

Ադրբեջան՝ մի պետություն, որը հայտարարում է, թե Երևանը, Սյունիքը, Արցախը, մի խոսքով՝ իմն է, որ խելոք չմնաք, կտամ, Մեծամորի ատոմակայանը կտրաքացնեմ: Սա հայտարարում է իրենց պետությունն ամենաբարձր մակարդակով, դե ժողովուրդն էլ դեմ չէ: Կյանքներիդ մեջ մի 4 ադրբեջանցու հետ չաթ եք արել ու կարծում եք, թե իրենք ու իրենց ղեկավարությունը տարբեր են միմյանցից: Ոչ: Մի փոքր տարբերություն ունեն Ադրբեջանից դուրս ապրող ադրբեջանցիները, սակայն մնացածն իրականում նույնն են:

Հիմա այդ մարդիկ չեն ցանկանում հետդ խաղաղություն կնքել, չեն ցանկանում հետդ հարևանություն անել, առավել ևս՝ միմյանց տուն գնալ ու գալ: Հա, չեն ցանկանում ու վերջ: Դե իրենք էլ պատերազմ են պարտվել, մինչև հոգիների խորքը վիրավորված են, բան չեն կարողանում անել այսքան տարիների ընթացքում: Բայց դա իրենց խնդիրն է, մեզ ինչ: Մենք հաղթող ենք ու պետք է մեզ հաղթողի պես պահենք: Մենք չպետք է վզներս ծռենք, խնդրենք, որ խաղաղություն լինի: Մեր տղերքը դրա համար չեն զոհվել:

Թե չէ ո՞վ չի ցանկանում խաղաղ ապրել: Բայց խաղաղության համար վճարվելիք գինն այս պահի դրությամբ անընդունելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել