1140 թվականին Վեյնսբերգը գրավելուց հետո Սրբազան Հռոմեական կայսրության արքա Կոնրադ 2-րդը կանաnց թույլ տվեց լքել քաղաքը և իրենց հետ տանել միայն այն, ինչը կարող են ձեռքով տանել։ Կանայք իրենց ուսերի վրա նստեցրած քաղաքից հանեցին բոլոր տղամարդկանց։

Ամենամեծ նորածինը կշռել է 10,2 կգ, իսկ հասակը եղել է 76 սմ։ Նա ծնվել է 1955 թվականին։ Նրա մայրն իտալացի Կարմելին Ֆեդելեն էր։

Հինհռոմեական կանայք անձնական անուններ չունեին։ Նրանք ստանում էին միայն տոհմանուն, օրինակ՝ Յուլյա, եթե Յուլիևների տոհմից էր։ Եթե ընտանիքում մի քանի աղջիկներ էին լինում, ապա նրանց համար հերթականություն էին սահմանում՝ Սեգունդա (երկրորդ), Տրեցիա (երրորդ)։

Եգիպտական փարավոնները համարվում էին Խոր աստծո երկրային մարմնավորումը և կարող էին միայն տղամարդ լինել։ Երբ գահին կին փարավոն բազմեց, նրա լեգիտիմության համար հորինվեց մի լեգենդ, որի համաձայն՝ անձամբ Ամոն աստվածն է Թութանհամոնի կերպարանքով երկիր եկել, որպեսզի աղջիկ ունենա։ Չնայած սրան՝ պաշտոնական արարողությունների ժամանակ նա ստիպված էր լինում տղամարդու հագուստ կրել և մորուք պահել։

15-րդ դարում Եվրոպայում իդեալական կնոջ հետևյալ պատկերացումը կար՝ S-աձև կազմվածք, ձիգ մեջք, կլոր և սփրթնած դեմք՝ բարձր և մաքուր ճակատով։ Իդեալին համապատասխանելու համար կանայք սափրում էին ճակատի մազերը և ունքերը։ Նրանք նմանվում էին Մոնա Լիզային։

Լեհ մարմնամարզուհի Ստանիսլավա Վալասևիչը մինչև իր մահը թաքցրել է, որ տղամարդ է։ Նա 1932 թվականին օլիմպիադայի ժամանկ համաշխարհային ռեկորդ է սահմանել 100 մետր վազքի ժամանակ։ Միայն 1980 թվականին են հայտնաբերել, որ նա տղամարդ է, չնայած որ նրա մեջ առկա էին և՛ տղամարդու, և՛ կնոջ հորմոններ։

Փետրվարի 29-ին Իռլանդիայում կանայք կարող են տղամարդկանց առաջարկություն անել։ Այս ավանդույթը սկիզբ է առնում 11-րդ դարի օրենքից, որի համաձայն՝ մերժած տղամարդը տուգանք պիտի վճարեր։

Աշխարհի ամենամեծ գործող հարեմը ծովահեն Բեն Բելինն է՝ 900 գերուհի։ Հաջորդը Բրունեյի սուլթանն է։ Նա աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Նրա հարեմում 700 կին կա։ Նրանցից մի քանիսին նա դեռևս չի հասցրել ճանաչել։ Սադամ Հուսեյնի հարեմում կար տարբեր տարիքի և ազգության շուրջ 500 կին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել