Գնալով Ամանորը մոտենում է, և բոլորը սկսում են մտածել իրենց բարեկամների և ընկերների համար նվերներ գնելու մասին։ Կարելի է նրանց շնորհավորել նաև շվեդական կամ ճապոնական եղանակով։ Ամեն մի երկիր Ամանորը շնորհավորելու իր ավանդույթն ունի։

Եկեք տեսնենք, թե Ամանորին ինչ նվերներ են տալիս միմյանց տարբեր երկրներում։

Գերան՝ Կատալոնիայում

Շատ երկրներում նվերները պահում են տոնածառի տակ կամ էլ գուլպաների մեջ, իսկ Կատալոնիայում դրա համար գոյություն ունի գերան։ Այն կոչվում է «Կագատիո»։ Այն գերան է՝ նկարած երեսով և ոտքերով։ Բացի այս ամենից՝ նրա գլխին դնում են կատալոնական ավանդական գլխարկ, որպեսզի այն չմրսի։

Նորածնի տեսքով թխվածքներ՝ Մեքսիկայում

Մեքսիկայում ավելի շատ տարածված են ամանորյա տոնակատարությունները, քան նվերներով փոխանակվելը։ Այս տոնակատարությունների կազմակերպման վրա է ծախսվում ողջ գումարը, այդ իսկ պատճառով էլ նվերներ այդքան էլ շատ չեն գնում, բայց փոխարենն այցելում են միմյանց տները։

Բայց Մեքսիկայում կա հետաքրքիր մի ավանդույթ, որին արտասահմանցիները պետք է պատրաստ լինեն։ Տոների ավարտն այստեղ նշում են մեծ շուքով, պատրաստում են «թագավորական թխվածք», որի մեջ թաքցնում են նորածին Հիսուսի պատկերով թխվածք։ Այս թխվածքը գտնողը պարտավորվում է կազմակերպել հաջորդ խնջույքը, այդ իսկ պատճառով էլ Մեքսիկայում պետք է խնայել ոչ միայն ատամները, այլ նաև դրամապանակը։

Նոր հագուստ՝ Իսլանդիայում

Հին իսլանդական ավանդույթի համաձայն՝ Ամանորին պետք է նոր հագուստ նվիրել հրեշին՝ Յոլսկյան կատվին չհանդիպելու համար։ Լեգենդի համաձայն՝ նա որսի էր դուրս գալիս և ուտում էր նրանց, ովքեր չէին կարողացել նոր հագուստ գնել։

Վիճակախաղի տոմս՝ Շվեդիայում

Այս սկանդինավյան երկրում Ամանորին ձեզ կարող է վիճակախաղի տոմս նվիրեն կամ էլ մեկ տուփ շոկոլադ։

Գերմանիայում՝ անակնկալ ամեն օրվա համար

Գերմանիայում նվերներ կարելի է ստանալ դեկտեմբերի առաջին օրերից սկսած։ Ավանդական նվեր է համարվում 24 պատուհաններից կազմված օրացույցը, յուրաքանչյուրի մեջ թաքնված է լինում փոքրիկ հուշանվեր կամ էլ շոկոլադ։ Այսպես գերմանացիները հետհաշվարկ են սկսում մինչև ամենասպասելի օրվա գալուստը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել