Yerkir.am-ը գրում է.

«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը: Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա։ Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա:

«Հանրապետությունը» մասնակցելու է Աժ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով: Մնացածը առաջիկայում...»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ձևավորված «Ելք» դաշինքը փաստացի փլուզվեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ, և «Ելք»-ի մաս կազմող կուսակցությունները` «Հանրապետությունը» և «Լուսավոր Հայաստանը», ավագանու ընտրություններին մասնակցեցին «Լույս» դաշինքով: Սակայն այս դաշինքն էլ, փաստորեն, երկար կյանք չունեցավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել