Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ 4 զինվոր է վիրավորվել, գրում է «РИА Новости»-ն:

Նախնական տվյալներով՝ տանկը բախվել է զինվորական մեքենային, որի մեջ գտնվել են զինվորները: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երկուսը բուժում ստանալուց հետո դուրս են գրվել:

Trident Juncture զորավարժությունն անցկացվում է հոկտեմբերի 25-ից, կավարտվի նոյեմբերի 7-ին:

Մանևրումներին մասնակցում են 45 հազար զինվորականներ՝ 31 երկրներից: Այս զորավարժությունը ՆԱՏՕ-ի պատմության մեջ խոշորագույնն է սառը պատերազմից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել