Հայաստանը գաղութ չէ, ընկեր Չե Գևարաներ ու Աբու Ջիհադներ, ուստի «ապագաղութացման» կեղծ թեզը մի բերեք քաղաքական օրակարգ: Մեր երկիրը գաղութի ոչ մի հատկանիշ չի ունեցել 1991 թ. հետո եւ, բնականաբար, չունի հատկապես հիմա: Հայաստանին գաղութ անվանելը անարգանք է անկախության համար զրկանքներ կրած յուրաքանչյուր քաղաքացու, սահմանները պաշտպանող յուրաքանչյուր զինվորի, Արցախյան պատերազմում զոհված յուրաքանչյուր նահատակի հանդեպ: 

Սենց արհամարհանքով մի վերաբերվեք սեփական երկրի նորագույն պատմությանը, մեր անելիքներին, լրջագույն խնդիրներին: Չէ մի չէ, Արեւմտյան Սահարա ու «զենքով կա միայն փրկություն»: Վերադարձեք 21-րդ դարի անկախ Հայաստան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել