Tert.am-ը գրում է.

Մենք վստահ էինք, որ «Լույս» դաշինքի համար 7 տոկոսը շատ փոքր շեմ էր, կարող էինք շատ  ավելի բարձր արդյունքներ էլ գրանցել, բայց պարոն Մարուքյանն ուզեց  փորձել կուսակցությունով մասնակցել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը` անդրադառնալով հարցին՝ արդյոք «Լույս» դաշինքի պառակտման պատճառը եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մտավախությունը, որ գուցե չկարողանան հաղթահարել դաշինքի համար նախատեսված անցողիկ 7 տոկոսի շեմը:

«Դեռ չենք որոշել՝ ընտրություններին կգնանք «Հանրապետություն» կուսակցությունով, թե այլ դաշինքով, մեր հայտարարությունը շատ չի ուշանա, կարծում եմ, որ վաղն այն կլինի: Ես վստահ եմ՝ մեր կուսակցության անցած ճանապարհի, ուժերի վրա. անկախ մասնակցության ձևաչափից՝ մենք կլինենք խորհրդարանում երկրորդ ուժը»,- շեշտեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել