Facebook սոցիալական ցանցի 257 հազար օգտատերերի տվյալները, այդ թվում՝ ավելի քան 80 հազար էջերի անձնական հաղորդագրությունները համացանցում ազատ հասանելիություն են ստացել՝ գրում է BBC-ն։

Տվյալները գտնվում են Fbserver կայքում: Միևնույն ժամանակ, այժմ ռեսուրսը չի աշխատում: Ըստ տեղեկատվության՝ ցանցահենները տեղադրել են գրեթե 200 երկրներից օգտվողների տվյալներ, որոնց մեծ մասը (47 հազարը) Ուկրաինայից, իսկ Ռուսաստանից`12 հազար: Ցանկում կան նև հաշիվներ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից և ԱՊՀ երկրներից:

Շատ դեպքերում պրոֆիլները պարունակում են կենսագրություններ, բջջային հեռախոսահամարներ և ընկերների ցուցակներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել