Ոմանք չեն պատկերացնում իրենց կյանքն առանց ավիաթռիչքների, ոմանք էլ ուղղակի վախենում են ինքնաթիռ նստելուց։ Հավանաբար բոլորի մոտ էլ մի շարք հարցեր են կուտակվել ինքնաթիռների և թռիչքների վերաբերյալ։ Ի՞նչ է իրականում թաքցնում սև արկղը, ինչո՞ւ ինքնաթիռները չեն բախվում օդում և ինչո՞ւ են դրանք կպչուն ժապավենի օգնությամբ վերականգնում։

Մենք կպատասխանենք այս և մի շարք այլ հարցերի։

Օդում կա՞ն ճանապարհներ, որով թռչում են ինքնաթիռները, ինչո՞ւ դրանք չեն բախվում միմյանց

Այո, ինքնաթեռների համար հատուկ ճանապարհներ կան, որոնք բաշխվում են բարձրությամբ։ Մի ուղղությամբ ինքնաթիռները թռչում են պարզ թվերից կազմված բարձրության վրա, իսկ վերադառնալիս՝ բաղադրյալ թվերից կազմված բարձրության վրա։ Նրանց միջև եղած տարբերությունը կազմում է 1 էշելոն կամ 300 մետր։

Գոյություն ունի նաև հատուկ տարածք՝ Reduced Vertical Separated Minima, որտեղ թռիչքներն իրականացվում են միայն GPS կամ ADIRS օգնությամբ։ Նրա սկզբնական բարձրությունը 8800 մետր է, իսկ վերջնականը՝ 12500 մետր։

Ինչո՞ւ են ինքնաթիռները վերանորոգում կպչուն ժապավենի օգնությամբ

Այն սովորական կպչուն ժապավեն չէ, այլ հատուկ՝ պատրաստված ալյումինից։ Այն կոչվում է speed tape և կարող է դիմանալ բարձր ջերմաստիճանների ազդեցությանը և դիմացկուն է։

Այսպիսի ժապավեններն օգտագործվում են այն բանի համար, որպեսզի արագորեն վերականգնեն ոչ լուրջ վնասվածքները մինչև հիմնական վերանորոգման իրականացումը։

Ինչո՞ւ են թռիչքի և վայրէջքի ժամանակ ամրացնում անվտանգության գոտիները

Ինչպես հայտնի է, այս երկու գործընթացներն ամենավտանգավորն են, և հիմնական վթարները հենց այս ժամանակ էլ տեղի են ունենում։ Այս պարագայում օդաչուն իրականացնում է արտակարգ արգելակում, իսկ անվտանգության գոտիները մինիմալացնում են ուղևորների հավանական վնասվածքները։

Ի՞նչ է իր մեջ պահում սև արկղը

Ինքնաթիռում դրանք մի քանի հատ են։ Մեկն իր մեջ պահպանում է թռիչքի բնութագիրը՝ բարձրությունը, վառելիքի ճնշումը, արագությունը, ուղղությունը և այլն։ Ձայնայինն իր մեջ պահում է անձնակազմի և կարգավորողների խոսակցությունները։ Արկղերը պատրաստված են տիտանից և պատված են ազբեստով, իսկ նրանց ներսում  մագնիսային կամ ֆլեշ կուտակիչներ են։

Օդաչուների համար նախատեսված սրահի պատուհանները բացվում են։ Ինչո՞ւ

Սրահի դուռը զրահապատ է և շատ ծանր։ Վթարի ժամանակ այն հնարավոր է՝ չբացվի, այդ իսկ պատճառով էլ սրահի պատուհանները բացվում են, որպեսզի անձնակազմը վթարի ժամանակ կարողանա դուրս գալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել