Մարի Կյուրին բավականին շատ բան է արել ֆիզիկայի և քիմիայի ոլորտներում նոր հայտնագործություններ անելու համար։ Նա ծնվել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, աղքատ ընտանիքում։ Հայրն ուսուցիչ էր, իսկ մայրը մահացել էլ դեռևս նրա երեխա ժամանակ։ Աղջիկը դեռևս դպրոցական տարիներից բավականին մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում քիմիայի և ֆիզիկայի հանդեպ։ Նա ջանասիրաբար սովորում էր և միայն 24 տարեկանում՝ բավականաչափ գումար հավաքելուց հետո, կարողացավ տեղափոխվել Փարիզ, որտեղ ավարտեց Սորբոնի համալսարանը։

Հետաքրքիր փաստեր Մարի Կյուրիի մասին

  1. Նա իր կրծքին միշտ կրում էր ուրանով լցված սրվակը, որը համարում է իր թալիսմանը։ Ռադիոակտիվ նյութերի հետ աշխատելիս նա իր անվտանգության համար ոչինչ չէր ձեռնարկում, այդ պատճառով էլ ապրեց մինչև 66 տարեկանը։
  2. Նա երկու անգամ արժանացել է Նոբելյան մրցանակի՝ 1903 թվականին՝ ֆիզիկայի համար և 1911 թվականին՝ քիմիայի։
  3. Մարի Կյուրին Փարիզում և Վարշավայում Կյուրի անվան ինստիտուտի հիմնադիրն է։
  4. Նա իր ամուսնու հետ միասին հայտնաբերել է պոլոնիումը, որն անվանել է ի պատիվ իր հայրենիքի՝ Լեհաստանի։
  5. Երկրորդ տարրը, որի բացահայտման համար ինքն ու ամուսինը 12 տարի չարչարվել են, ուրանն էր։
  6. Մարի Կյուրին 85 գիտական ընկերությունների անդամ էր և ուներ 20 գիտական աստիճան։
  7. Չնայած որ նա իր ամբողջ կյանքում աշխատել է ռադիոակտիվ նյութերի հետ, ունեցել է երկու աղջիկ։
  8. Նրա ավագ դուստրը նույնպես ամուսնացել է քիմիկոսի հետ և Մարիի՝ Նոբելյան մրցանակ ստանալուց 24 տարի անց նույնպես դարձել Նոբելյան մրցանակակիր։
  9. Մարի Կյուրին Սորբոնի համալսարանի առաջին կին դասախոսն էր։
  10. Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա իր ավագ դստեր հետ շրջում էր հոսպիտալներով և բժիշկներին սովորեցնում ռենտգեն ապարատով աշխատելու ձևերը, որպեսզի նրանք ավելի հաջող անցկացնեին վիրավորների վիրահատությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել