Հնագետները Հաթնուբա քարհանքում, որտեղ հին եգիպտացիները գիպս են հայթայթել, հսկայական տոնաներ կշռող քարե սալիկների բարձրացման համար նախատեսված ճոպանուղու 4500-ամյա հետքեր են հայտնաբերել՝ գրում է Science Alert-ը։

Գիպսը օգտագործվել է քանդակների, ափսեների, սարկոֆագների, տաճարի պատերի և հատակի երեսպատման համար։ Թեպետ հստակ հայտնի չէր՝ ինչպես են եգիպտացիները տեղափոխել հսկայական գիպսե քարերը, գիտնականները ենթադրում էին, որ այդ նպատակով օգտագործվել են ճոպաններ։

Այժմ գիտնականները պարզել են, որ գիպսե քարերի բարձրացան համար ստեղծված համակարգը կազմված է եղել կենտրոնական ճոպանից, որի 2 կողմում կառուցված են եղել աստիճաններ և ժայռափորվածքներ, որոնց մեջ տեղադրվել են փայտյա սյուներ։ Շինարարական քարը տեղադրել են փայտե սահնակի վրա, իսկ սյուները ծառայել են որպես շրջանակներ, որոնց վրա պարաններ են փաթաթված եղել։ Եգիպտացիները ձգել են պարանը և տեղափոխել քարը կենտրոնական ճոպանով 20 աստիճան թեքությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել