Որքան տարիքով մեծ է երեխայի հայրը, այնքան մեծ է փոքրիկի մոտ առողջական խնդիրների առաջացան հավանականությունը։ Այս կարծիքն են հայտնում Սթենֆորդի համալսարանի գիտնականները՝ գրում է British Medical Journal-ը։

Գիտնականները վերլուծել են ավելի քան 140 հազար երեխաների առողջության տվյալները։ Պարզվել է, որ եթե երեխայի հայրը 45-ից բարձր տարիք է ունեցել, վաղ ծննդաբերության, նորածնի ցածր քաշի վտանգը 14%-ով ավելի բարձր է եղել, քան երիտասարդ հայրերի դեպքում։

Ռիսկայնությունը սկսել է աճել 35 տարեկանից հետո։

Գիտականները եկել են այն եզրահանգման, որ որքան մեծ է տղամարդը, այնքան մեծ է նրա սերմնաբջիջներում ԴՆԹ-ի վնասվածության հավանականությունը։ Միևնույն ժամանակ գիտնականները խորհուրդ չեն տալիս նաև 20 տարեկանից երիտասարդ պատանիներին երեխա ունենալ․ չափազանց երիտասարդ տարիքը նույնպես առողջական խնդիրների վտանգ է պարունակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել