Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Բորնմուտի» հետ առաջիկա խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Պրեմիեր լիգայում իր թիմի հեռանկարներից.

«Չեմ կարծում, որ արժե խոսել չեմպիոնության մասին, երբ դու լավագույն քառյակից դուրս ես: Երբ դու առաջիկն քառյակում ես, կարող ես մտածել միավորների տարբերություն, ժամանակացույցի, առաջիկա հանդիպումների, վնասվածքների, որակազրկումների և մարզավիճակի մասին:

Այժմ մենք քառյակում չենք, ուստի առաջնային է միայն միավորներ վաստակելը և դեկտեմբերին հնարավորինս լավ դիրքում լինելը: Կարծում եմ՝ շուտով մրցաշարային աղյուսակում ավելի բարձր հորիզոնական կզբաղեցնենք:

Ես միշտ ասել եմ, որ մրցաշրջանի ընթացքում 19 արտագնա և 19 տնային հանդիպումների ժամանակացույցը չի կարող էական նշանակություն ունենալ, սակայն իրականությունն այնպիսին է, որ այժմ մեզ վրա ազդում է խաղերի հերթականությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել