«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, ով վնասվածք է ստացել Անգլիայի լիգայի Գավաթի 4-րդ տուրի` «Ֆուլհեմի» հետ խաղում (2:0) ծնկի վնասվածք է ստացել, ստիպված կլինի մեկ ամիս բաց թողնել:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, բուժզննումը ցույց է տվել, որ վնասվածքը լուրջ է, այդ իսկ պատճառով 27-ամյա ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել:

Բելգիացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի պաշտպան Տիմոտի Ֆոսու-Մենսայի հետ բախման արդյունքում ձախ ծնկի վնասվածք է ստացել:

Այս կերպ, կիսապաշտպանը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի», «Սաութհեմփթոնի», «Շախտյորի», «Վեսթ Հեմի», «Լիոնի» և «Բորնմութի» խաղերը:

Հիշեցնենք` Դե Բրույնեն վերջերս էր շարք վերադարձել այն բանից հետո, երբ երկու ամիս էր բաց թողել աջ ծնկի վնասվածքից հետո:

Ընթացիկ մրցաշրջանում անգլիական թիմի կիսապաշտպանն Անգլիայի առաջնության ընդամենը 3 հանդիպման է մասնակցել` աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել