Armenpress.am-ը գրում է․
Իտալիայի Ջենովայի համալսարանի գիտնականները կետերի Պելագոս միջազգային արգելոցի աշխատակիցների հետ համատեղ Միջերկրական ծովում ստեղծել են հատուկ համակարգ, որը թույլ կտա կետերին զերծ պահել մոտորանավերի աղմուկից:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Եվրո Պուլս»-ը: Գիտնականները սարք են մշակել, որը կետերին, կաշալոտներին եւ ջրային մյուս կաթնասուններին ձայնի միջոցով հայտնաբերում Է մեծ՝ մինչեւ մի քանի հարյուր մետր խորության վրա: Սարքը ազդանշան Է ուղարկում արգելոցի նավերին, իսկ դրանք նախազգուշացնում են այն նավերին, որոնք անցնում են կենդանիների մոտով: Եթե նավն անցնում Է կետից 500 մետր կամ ավելի մոտ տարածությամբ, այն պետք Է պակասեցնի արագությունը, որպեսզի խլացնի շարժիչների աղմուկը:
Կետազգիները հատկապես ծանր են տանում ընդջրյա աղմուկը, դրա պատճառով նրանք նույնիսկ կարող են մոլորվել, որովհետեւ հաղորդակցվում եւ կողմնորոշվում են ձայների օգնությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



