Այս պիրոգն իսկական գյուտ է հավերժ բազմազբաղ կանանց համար, որոնք պետք է հասցնեն աշխատանքի գնալ, երեխաներին զբաղեցնել և խոհանոցում էլ ցանկանում են միշտ բարձունքի վրա մնալ։

Այս բաղադրատոմսն, անկասկած, ձեր ամենասիրելիներից մեկը կդառնա. առանց ալյուրի, առանց խմորիչի այս պիրոգը կատարյալ է բոլոր առումներով՝ ախորժելի տեսք, հյութեղ համ, արագ պատրաստվող և շատ էժան։

Դե, սկսենք։

Բաղադրիչերը

  • 3 բարակ լավաշ
  • 800 գրամ ցանկացած խճողակ
  • 300 գ պինդ տեսակի որևէ պանիր
  • 2 ձու
  • 150 մլ 20%-անոց սերուցք
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Խճողակը տապակում ենք ձեթի մեջ։

Պանիրը քերում ենք խոշոր քերիչով։ Խորը թասի մեջ հարում ենք ձուն և սերուցքը, ըստ ճաշակի աղ և պղպեղ ենք անում։

Ջեռեփուկի ամանի մեջ կարագ ենք քսում կամ պերգամենտի թուղթ փռում։

Լավաշը դնում ենք սեղանի վրա, երկայնքով մի քիչ խճողակ ենք լցնում, վրան՝ քերած պանիր և ռուլետի նման փաթաթում ենք։

Հերթով այսպես փաթաթում ենք երեք լավաշները։ Ռուլետին խխունջի ձև ենք տալիս և դնում ձևամանի կենտրոնում։ Նույն ձևով շարունակում ենք շարել մնացած լավաշները։

Լավաշները ձևամանի մեջ խխունջաձև տեղավորելուց հետո վրան ձվային խառնուրդն ենք լցնում և վրան լցնում մնացած պանիրը։

Ախորժելի պիրոգը տաք ջեռոցն ենք դնում 180 աստիճանի տակ 20 րոպեով։ Եթե ցանկանում եք, որ պիրոգի վերևի հատվածն ավելի հյութեղ լինի, վրան լոլիկի բարակ շերտեր եք դնում, դրանց վրա էլ քերած պանիր լցնում և նոր դնում ջեռոցը։ Բարի ախորժակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել