Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ամերիկացի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Վենեսուելայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, առկա տվյալների համաձայն՝ նոր պատժամիջոցները կանդրադառնան լատինամերիկյան երկրից պահուստային ոսկու արտահանմանը: Ենթադրվում է, որ տվյալ պատժամիջոցները կպաշտպանեն ամերիկացի ձեռնարկատերերին և ընկերություններին Վենեսուելայի ոսկու պաշարներով «կոռուպցիոն և խարդախ» գործարքներից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել