Ֆրանսիական համալսարանի արևելյան հնագետների և Լիվերպուլյան համալսարանի ներկայացուցիչների համատեղ ջանքերով հնարավոր է դարձել պարզել, թե ինչ միջոցներով են եգիպտացիները 4500 տարի առաջ տեղաշարժել մի քանի տոննաների հասնող հսկա քարերը։

Համատեղ հետազոտությունը սկսվել է 2012 թվականից Խանթուբի շրջակայքում։ Նրանց արջև խնդիր էր դրվել նկարահանել և տոպոլոգիական ու էպիգրաֆիական հետազոտությունների ենթարկել այդ տարածաշրջանում պահպանված հին եգիպտական բոլոր գրերը և հին քաղաքակրթության բոլոր հետքերը։

Պրոֆեսոր Յանիս Գուրդոն պատմում է, որ իրենց հետազոտությունը բացահայտել է քարերը բարձրացնելու և տեղաշարժելու յուրահատուկ համակարգ։ Համակարգը ստեղծվել է Խուֆու 4-րդ փարավոնի ժամանակաշրջանում։ Համակարգը բաղկացած է կենտրոնական շրջանակից, որը շրջապատված է երկու աստիճաններով, որոնց վրա փայտյա ձողերի համար նախատեսված անցքեր են եղել։ Այդ ձողերից ամրացնում էին պարաններ և 20% թեք անկյան տակ տեղաշարժում էին քարերը։

Իսկ Պրոֆեսոր Մոստաֆա Վազիրին ընդգծում է, որ այս հայտնագործությունը շատ կարևոր է, քանի որ գիտնականներին առաջին անգամ է հաջողվել հայտնաբերել բարձրացման և տեղաշարժման այս համակարգը։ Սա փոխում է մեր պատկերացումներն այն մասին, թե ինչպես են կառուցվել հին բուրգերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել