Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան վայրի բնության մասին նոր փաստավավերագրական ֆիլմ է նկարահանում: Ֆիլմի հերոսներից մեկը Երևանի կենդանաբանական այգուց Թբիլիսի տեղափոխված Հրանտ փիղն է, գրում է netgazeti.ge-ն:

Big Animal Surgery խորագրով ֆիլմը խոշոր կենդանիների վիրահատության մասին է:

BBC-ի նկարահանող խումբը Թբիլիսիի կենդանաբանական այգում նկարահանել է, թե ինչպես են վիրահատում Հրանտի՝ երկրորդ կոտրված ժանիքը: Փղին երեք ժամ վիրահատել են վրացի և արտասահմանցի մասնագետները:

Նշենք, որ փիղն առաջին անգամ ժանիքի հեռացման վիրահատություն է տարել 2014-ին, Երևանից Թբիլիսի տեղափոխվելուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել