Armsport.am-ը գրում է.

ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է երկրների` Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչն անցկացնելու նախնական հայտերը:

Նման ցանկություն են հայտնել Ռուսաստանն ու Գերմանիան:

Ռուսական կողմը պատրաստ է եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակչի անցկացման համար տրամադրել «Սանկտ-Պետերբուրգ» ստադիոնում, որտեղ իր տնային հանդիպումներն է անցկացնում «Զենիթը»:

Իսկ գերմանացիներն, իրենց հերթին, կցանկանային այդ խաղն անցկացնել Մյունխենի «Բավարիայի» տնային` «Ալյանց Արենայում»:

Ընդ որում նշվում է, որ կողմերի դրսևորած այս ցանկությունը պաշտոնական հայտ չէ:

Վերջնական հայտերը կձևավորվեն և կներկայացվեն մինչև 2019 թվականի փետրվարի 15-ը, ինչից հետո ՈւԵՖԱ գործադիր կոմիտեն ընդունող կողմին կորոշի հատուկ միջոցառման ընթացքում, որը կկայանա 2019 թվականի մայիսին կամ հունիսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել