Բաղադրիչներ
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 2 բաժակ
- խնձոր - 1 հատ
- տանձ - 1 հատ
- բանան - 1 հատ
- ընկույզ - 20 գ
- չամիչ - 20 գ
- շոկոլադ - 200 գ
- սերուցք - 100 մլ
Պատրաստման եղանակը
Խնձորն ու տանձն անցկացնում ենք քերիչով, բանանը վերածում ենք խյուսի, չամիչն ու ընկույզը մանր կտրատում ենք, ապա վարսակի փաթիլները, խնձորը, տանձը, բանանը, չամիչն ու ընկույզը լցնում ենք տարայի մեջ ու ձեռքերով խառնում՝ ստանալով պինդ խմոր։
Խմորը լցնում ենք պերգամենտով պատված ձևամանի մեջ ու հավասարապես տարածում ենք։
Թխում ենք 20 րոպե 180-200 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստում ենք գլազուրը, որի համար շոկոլադը մեղմ կրակի վրա հալեցնում ենք, ավելացնում ենք սերուցքն ու խառնում ենք։ Գլազուրը տաք վիճակում լցնում ենք կարկանդակի վրա ու բաժանում ենք կտորների։
Թողնում ենք, որ սառչի, ապա մատուցում ենք։

Կարող եք վայելել ձեր նախընտրած ըմպելիքի հետ։
Բարի վայելում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել