«ՀՀԿ-ականները հայտնվել են բարդ իրավիճակում: Ընտրա­կան օրենսգրքի տապալումից, պարզվում է, տուժելու է առա­ջին հերթին հենց ՀՀԿ-ն: Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին կանգնեցրել է փաստի առաջ՝ նրանց առջև պայման է դրել՝ ով ուզում է ցուցակում լինել, պիտի նաև ռեյտինգայինով առաջադրվի: Այդ թվում՝ «քաղաքական թևը». Արմեն Աշոտյան, Շարմազանով, ՀՀԿ-ական կանայք ու մյուսները, որոնք մինչ օրս խորհրդարանում իրենց տեղն ամ­րագրել են ռեյտինգայինների ծախսած փողերի ու բերած ձայների հաշվին: 

Հիմա նրանք ստիպված են լինելու «թևերը քշտած»՝ մտնել թեժ պայքարի մեջ, որտեղ պարզ կերևա, թե ով որքան կշիռ ու հեղինակություն ունի: Սա արդեն իսկ անհանգստություն է առաջացրել որոշ հանրապետականների շրջանում, որոնք խնդիր ունեն նորից հաջորդ ԱԺ-ում լինելու, բայց, բնականաբար, հասկանում են, որ ռեյտինգայինով գնալը հեշտ բան չէ: ՀՀԿ-ն այս քայլին ճարահատյալ է գնում, քանի որ նրա համար մշտապես ձայն ապահոված ռեյտինգայիններն այսօր «թռել» են իրենց վրայից՝ անցնելով Նիկոլի կողմը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել