Մարդուն, քաղաքական ուժին ու իշխանությանն ամբախ-զամբախ քլնգելն ու հայհոյելը ոչնչով չեն տարբերվում ամբախ-զամբախ, կռապաշտական օճառագովքից: Առաջին հերթին պետք է հասկանալ, ճիշտն իմանալ, փաստերին տիրապետել ու հետո նոր լավին լավ ասել, վատին՝ վատ:
Եթե լավն է արվում, ու էլի փորձում ես արժեզրկել, «կեղտ» գտնել, բնականաբար, անողի կողմից ժամանակի մեջ ձևավորվում է մի մտայնություն, որ ինչ անում ես, չի գնահատվում: Ու անողը սկսում է շան տեղ չդնել ու անել այն, ինչ մտքով անցնում է: Իսկ երբ տարբերակված մոտեցում ես ցուցաբերում, լավը գնահատում ես, այն սկսում է խթանիչ դառնալ:
Երբ վատն է արվում ու մշտապես համախոհների կողմից գովերգվում է, վեր չեն հանվում թերացումներն ու սխալները, անողի կողմից ձևավորվում է անսխալականության սինդրոմ, որից հետո նա, ով իր սխալները փաստարկված ցուցադրում է, դիտվում է թշնամի ու չկամեցող ու հասարակությանը բաժանում է յուրայինների և օտարների, սևի ու սպիտակի:
Հետևաբար, հանրությունն է իշխանության դաստիարակողն ու ապականողը, հետևաբար, կարևոր է առողջ հանրություն ունենալը: