U.S. News & World Report-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային աղյուսակը՝ Best Global Universities rankings 2019-ը, որը ներառում է 1250 բուհ 75 երկրից։ Ցուցակը գլխավորում է ԱՄՆ Հարվարդի համալսարանը։

Ստորև ներկայացվում է աշխարհի լավագույն բուհերի թոփ 10-ը․

  1. Հարվարդի համալսարան,
  2. Մասաչուսթեսի տեխնոլոգիական ինստիտուտ,
  3. Սթենֆորդի համալսարան,
  4. Կալիֆորնիայի համալսարան,
  5. Օքսֆորդի համալսարան,
  6. Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ,
  7. Քեմբրիջի համալսարան,
  8. Կոլումբիայի համալսարան,
  9. Փրինսթոնի համալսարան,
  10. Վաշինգտոնի համալսարան:

Աֆրիկայում լավագույն է համարվում երեք բարձրագույն ուսումնական հաստատություն՝

  1. Քափե Թաունի համալսարան (Հարավային Աֆրիկա),
  2. Վիթվթեսրանդի համալսարան (Հարավային Աֆրիկա),
  3. ՔվաԶուլու Նաթալի համալսարան (Հարավային Աֆրիկա):

Ասիայի առաջատար բուհերն են՝

  1. Սինգապուրի ազգային համալսարանը,
  2. Նայանգի տեխնոլոգիական համալսարանը (Սինգապուր),
  3. Ցինգուայի համալսարանը (Չինաստան):

Այս առումով Ավստրալիայի համալսարանների շարքում առանձնացվել են

  1. Մելբուրնի,
  2. Սիդնեյի,
  3. ինչպես նաև Քվինսլենդի համալսարանները:

Մեծ Բրիտանիայի ուսումնական հաստատությունները լավագույնն են Եվրոպայում: Այսպես՝ այստեղ առաջատար են

  1. Օքսֆորդի համալսարանը,
  2. Քեմբրիջի համալսարանը,
  3. Լոնդոնի թագավորական քոլեջը:

Լատինական Ամերիկայում լավագույն բուհերն են՝

  1. Սան Պաուլոյի համալսարանը (Բրազիլիա),
  2. Չիլիի կաթոլիկ համալսարանը,
  3. Կամպինասի պետական համալսարանը (Բրազիլիա):

Վարկանիշային աղյուսակում ռուսական բուհերից համեմատաբար բարձր հորիզոնականում է Լոմոնոսովի համալսարանը. այն 275-րդ տեղն է զբաղեցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել