Վենետիկի տեղական իշխանությունները հայտարարել են, որ քաղաքի առնվազն 70%-ն այս պահին ծածկված է հեղեղաջրերով։ Արդյունքում քաղաքում ջրի մակարդակը բարձրացել է՝ հասնելով ծովի մակարդակից 149 սանտիմետր բարձրության։

Վենետիկում հեղեղները շատ սովորական երևույթ են, սակայն այս երկուշաբթի օրը տեղի ուենցածը կարելի է բացառիկ դեպք համարել։ Ընդ որում՝ եղանակային կանխատեսումների համաձայն՝ ջրի մակարդակը մոտ օրերս կարող է հասնել մինչև 160 սանտիմետրի։

Այս պահին գրանցված ցուցանիշն ամենաբարձրն է վերջին 6 տարում՝ սկսած 2012 թվականից։ Իսկ վերջին անգամ Վենետիկում ջրի մակարդակը հասել է մինչև 160 սանտիմետրի 39 տարի առաջ՝ 1979 թվականին։

Ջրի մակարդակի բարձրացումը պայմանավորված է հորդառատ անձրևային տեղումների հետ։ Ոմանք կարծում են, որ եթե անձրևներն այս տեմպերով շարունակվեն, ապա հնարավոր է՝ կրկնվի 1966 թվականի աղետը, երբ անձրևաջրերով հեղեղվել էին ողջ Վենետիկն ու Ֆլորենցիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել