Ժամանակակից գիտնականները կարծում են, որ երաժշտությունը միայն արվեստ չէ, քանի որ այն ազդեցություն է գործում ոչ միայն մեր գիտակցության վրա, այլև մեր մարմնի։ Նեյրոբիոլոգ, երաժիշտ և գրող Դենիել Լեվիտինն իր This Is Your Brain on Music գրքում պատմել է, թե ինչու է կարևոր ուսումնասիրել և հասկանալ երաժշտությունը։

Երաժշտությունը մարդուն ավելի խելացի է դարձնում

Երաժշտությունը ակտիվացնում է ուղեղի ամենատարբեր հատվածները, մենք հիշում ենք տեքստը և մոտիվները։ Հայտնի է, որ տարբեր երաժշտություններ տարբեր զգացմունքներ են առաջացնում։ Ավելին՝ երաժշտությունն օգնում է վերականգնել ուղեղի ֆունկցիաները գանգա-ուղեղային մի շարք վնասվածքների ժամանակ։

Տխուր երաժշտությունը տրամադրություն է բարձրացնում

Frontiers in Psychology ամսագրում տպագրված ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ տխուր երաժշտությունը մարդու վրա հակառակ ազդեցությունն է ունենում։ Գիտնականները պարզել են, որ այսպիսի երաժշտությունն առաջեցնում են երկու տեսակի էմոցիա՝ փորձարկող և ճանաչող։ Թեև երաժշտությունը փորձարկվողի մոտ ընդունվում էր որպես տխուր, այնուամենայնիվ, նրան դեպրեսիայի մեջ չէր գցում։

Երաժշտությունը բուժում է

Պլատոնն առաջարկում էր երաժշտությունն օգտագործել անհանգստությունը պակասեցնելու համար, իսկ Արիստոտելն արվեստի այս տեսակը համարում էր անկայուն էմոցիոնալ ֆոնից ազատվելու միջոց։

Երաժշտությունը նշանակալի ազդեցություն է ունենում մի շարք բիոլոգիական գործընթացների վրա։ Այն նվազեցնում է հոգնածության հետևանքները, փոխում է սրտի ռիթմը, կարգավորում է ճնշումը և այլն։

Երաժշտությունը կարգավորում է հարաբերությունները

Երաժշտությունը կարող է նպաստել լիբիդոյի բարձրացմանը։ Շատ գիտնականներ կարծում են, որ երաժշտությունը և սեքսը նման են, քանի որ երկուսն էլ առաջացնում են լուրջ էմոցիաներ։ Երաժշտության միջոցով հնարավոր է ավելացնել արյան մեջ սերոտոնինի քանակը և վերականգնել առողջությունը մի շարք հիվանդությունների ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել