Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ աշխարհում առաջին շոկոլադի հայրենիքը Էկվադորն է, գրում է Nature Ecology & Evolution պարբերականը:

«Մենք պարզել ենք, որ Ամազոնի ավազանի վերին հատվածի բնակիչները սկսել են Մեքսիկայում կակաոյի ցեղակից ծառից պտուղներ հավաքել շուրջ 1500 տարի առաջ ավելի վաղ, քան ացտեկների և օլմեկների նախնիները»,- ասել է հետազոտող Մայքլ Բլեյքը:

Ըստ գիտնականների՝ կակաոյի օգտագործման ավանդույթը հարավից հյուսիս է տարածվել՝ Էկվադորից Մեքսիկա:

Սակայն դեռ պարզ չէ, թե որտեղ են հայտնվել շոկոլադի առաջին ծառերը և երբ են դրանց պտուղները սկսել սննդի մեջ գործածել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել