Սարդարապատի զանգերը թումանյանական Լուսավորչի կանթեղի պես են: Նրանք միասին, կարծես, հայության պահապան հրեշտակները լինեն: Սարդարապատի զանգերը միշտ ազդարարում են մեր ինքնությանը սպառնացող օրհասական վտանգների մասին, իսկ Լուսավորչի կանթեղը մշտապես ցույց է տալիս մեր փրկության միակ ճշմարիտ ՈՒՂԻՆ: Սարդարապատի զանգերն այսօր էլ իրենց ողջ ուժգնությամբ «մահ-պատերազմի օրհասն» են ազդարարում, սակայն ափսոս որ սակավաթիվ են «լիքը սրտով ու անսասան հավատով անմեղները, ով վառ հույսերով է նայում Հայոց ապագային»… Ոչ ոք այլևս չի լսում նրանց ղողանջը և չի տեսնում Կանթեղի ԼՈՒՅՍԸ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.papazyan/posts/349127641879345?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել