Ոչ ոք այլևս չի լսում Սարդարապատի զանգերի ղողանջը


21:29 , 28 մայիս, 2013

Սարդարապատի զանգերը թումանյանական Լուսավորչի կանթեղի պես են: Նրանք միասին, կարծես, հայության պահապան հրեշտակները լինեն: Սարդարապատի զանգերը միշտ ազդարարում են մեր ինքնությանը սպառնացող օրհասական վտանգների մասին, իսկ Լուսավորչի կանթեղը մշտապես ցույց է տալիս մեր փրկության միակ ճշմարիտ ՈՒՂԻՆ: Սարդարապատի զանգերն այսօր էլ իրենց ողջ ուժգնությամբ «մահ-պատերազմի օրհասն» են ազդարարում, սակայն ափսոս որ սակավաթիվ են «լիքը սրտով ու անսասան հավատով անմեղները, ով վառ հույսերով է նայում Հայոց ապագային»… Ոչ ոք այլևս չի լսում նրանց ղողանջը և չի տեսնում Կանթեղի ԼՈՒՅՍԸ…