Չի կարելի անել նույն բանը և ակնկալել ուրիշ արդյունք:

Երևանի երթևեկության այս վիճակը հետևանք է նրա, որ տասնամյակներ շարունակ չեն կարողացել մարդկանց համար ստեղծել հարմար տրանսպորտային համակարգ, ինչը ստիպել է մարդկանց գնել անձնական մեքենաներ: Ժամանակի ընթացքում անձնական մեքենաների քանակն ավելացել է, իսկ զուգահեռաբար հանրային տրանսպորտի որակը չի լավացել: Բայց կա մի կետ, որից հետո նաև անձնական մեքենա ունենալն է դառնում անիմաստ, որովհետև դրանով էլ արդեն ավելի շուտ չես հասնում աշխատանքի և տուն: Մենք այդ կետն անցել ենք: 

Այսօր լուրջ աշխատանք է պետք տանել Երևանում երթևեկությունը վերջնական կոլապսից փրկելու համար: Եվ շեշտը պետք է դրվի ոչ թե հանրային տրանսպորտի քանակի նվազեցման, այլ հակառակը՝ ավելացման վրա, որպեսզի մարդիկ հրաժարվեն անձնական մեքենաներով փողոց դուրս գալուց՝ ունենալով հանրային տրանսպորտից հարմարավետ օգտվելու հնարավորություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել