XIX դարի վերջում անգլիացի գիտնական Էդվարդ Սփենսեր Դոջսոնը, ով բասկերի՝ եվրոպական հնագույն ազգության, որը ապրել է Իսպանիայի հյուսիսում և Ֆրանսիայի հարավում, պատմության հետազոտող է, որոշեց հայերեն սովորել : Երկու ամիս շարունակ դասընթացներ անցնելուց հետո Դոջսոնը նկատեց, որ հայերեն շատ բառեր համապատասխանում են բասկերենին : Զարմանալի լեզվաբանական համընկնումների մասին Դոջսոնը 1884-ին  «Բասկերեն» ամսագրում տպագրեց «Բասկերեն բառերը հայերենում» հոդվածը : Դոջսոնի կողմից նկատված բառերի քանակն անցնում էր 50-ից : Այդպիսի բառեր են, օրինակ՝ բասկերեն «չար» - հայերեն «չար», բասկերեն «զատ» - հայերեն «զատ» բառերը և այլն :

 Էդվարդ Սփենսեր Դոջսոն

Մի քանի տասնամյակ անց բասկ լեզվաբան Բեռնարդո Էստորնես Լասան բասկական Իսաբա գյուղում տեղական լեգենդ արձանագրեց այն մասին, որ գյուղը հիմնաժել են հայերը, որոնք Նավարայի առաջին բնակիչներն էին ու բասկերի ազգի նախնիները : Լեգենդում նշվում է, որ բասկերի նախահորը անվանում էին Հայթոռ, նա եկել էր Հայաստանից իր ընտանիքի հետ և ընտանիքի անդամների պատվին Նավարայում յոթ բնակատեղի է հիմնել : Ասվում է նաև, որ այս հայերը գիտեին մետաղ վերամշակելու գաղտնիքը : Գյուղի արխիվում հետագայում գտնվել է հնագույն ձեռագիր՝ պատմական ժամանակագրություն, որը հաստատում է վերոնշյալ լեգենդը : Բացի դրանից, Իսաբա գյուղում մինչ օրս գոյություն ունի ճանապարհ, որը կրում է Էրմինիա անունը :

Բեռնարդո Էստորնես Լասա

Ավելի ուշ գտնվել են առավել հին աղբյուրներ, որոնք հաստատում են հայերի և բասկերի կապը : XVII դարի իսպանացի պատմաբան Գասպար Էսկոլանոն Վալենսիա քաղաքի մասին իր գրքում (1610 թ.) գրել է, որ Համաշխարհային ջրհեղեղից հետո պատրիարք Թուբալը և նրա մարդիկ հաստատվել են Իսպանիայի արևելյան ափին և խոսել են հայերենով :

1928 թ. հայտնի գերմանացի լեզվաբան Յոզեֆ Կարստը հրապարակել է իր տարիների ուսումնասիրության արդյունքները, որոնցում ներկայացնում է ավելի քան 300 բասկա-հայկական լեզվական համընկնումներ ու քերականության և հնչյունաբանության տարրեի մեծաքանակ համապատասխանություններ : Հիմնվելով սրա վրա՝ Կարստը եկել է երակացության որ բասկերենն ու հայերենը մեկ լեզվաբանական տիպի երկու տարատեսակներ են, որը կոչել է ալարոդյան :

Հետագայում Կարստը ևս մի քանի գրքեր է հեղինակել, բերելով նոր օրինակներ, տվյալներ ու ապացույցներ. բասկերեն՝ ելք - հայերեն՝ ելք, բասկերեն՝ եթե - հայերեն՝ եթե, բասկերեն՝ ժառաունսի - հայերեն՝ ժառանգել, բասկերեն՝ մուռունչա - հայերեն՝ մռնչոց, բասկերեն՝ թոյլ - հայերեն՝ թույլ, բասկերեն՝ լայնո - հայերեն՝ լայն, բասկերեն՝ հաստադուն - հայերեն՝ հաստատուն և այլն : 

Գիտնականները նմանություններ են գտել նաև հայկական ու բասկյան տեղանունների միջև. բասկերեն՝ Աստարակ (բնակավայր Ֆրանսիայի հարավում) - հայերեն՝ Աշտարակ, բասկերեն՝ Գորիս (բնակավայր Բասկոնիայում) - հայերեն՝ Գորիս, բասկերեն՝ Դեբեդ (գետ Բասկոնիայում) - հայերեն՝ Դեբեդ, բասկերեն՝ Արաքսես (գետ Բասկոնիայում) - հայերեն՝ Արաքս :

Վերջերս ևս մի բացահայտում է իրականացվել՝ շնորհիվ գենետիկների հետազոտությունների : Հայտնի է, որ հայերը ունեն խնդիր՝ կապված ոսկրածուծի դոնորության հետ. հայի ոսկրածուծը կարելի է փոխարինել միայն մեկ այլ հայի ոսկրածուծով : Այդ իսկ պատճառով գիտնականները ակտիվորեն զբաղվում են հայերին համապատասխան դոնորական հյուսվածքի փնտրտուքով, և ուսումնասիրությունների ընթացքում պարզել են, որ հայերի ոսկրածուծին առավել մոտ է հենց բասկերի ոսկրածուծը :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել