Դերասան Դավիթ Մարդյանը հայկական շոու բիզնեսի այն եզակի ներկայացուցիչներից է, ով երբեք չի սիրել հանրայնացնել անձնական կյանքը։ Դավիթը հազվադեպ է խոսում ընտանեկան թեմաներով, անգամ նրան հաջողվել էր լրատվամիջոցներից գաղտնի պահել դստեր ծնունդը։ Վերջին շրջանում՝ հատկապես Նոյեմիի ծնունդից հետո, դերասանը կարծես թե խախտել է այդ լռությունը։ Դավիթն Ինստագրամի իր էջում սկսել է հաճախակի հրապարակել դստեր լուսանկարները: Փոքրիկ Նոեմին արդեն 10 ամսական է, ու երևում է՝ նրա ծնունդը շատ բան է փոխել, դերասանի կյանքին նոր իմաստ ու գույներ տվել։ Չնայած հագեցած աշխատանքային գրաֆիկին՝ դերասանը հասցնում է շատ ժամանակ անցկացնել դստեր հետ։ Ի դեպ, երեխայի անունն ամուսիններն  Աստվածաշնչից են ընտրել: Նոեմի նշանակում է կյանք բերող, իրենց աղջիկն էլ իր հետ նոր կյանք է բերել:

fjjh37508017_396811494186612_2636484843088642048_n40453301_484208638761605_2256664000054278023_n43269941_2268462106707453_3083709884772070093_n34197310_614356242277014_3355212233838690304_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել