Armsport.am-ը գրում է.

«Միլանի» պաշտպան Մատիա Կալդարան վնասվածքի պատճառով բաց կթողնի երեք ամիս: Խաղացողը վնասել է ծնկի կապանները: Այս մասին հայտնում է Football Italia-ն:

Ինչպես հաղորդվում է ֆուտբոլիստը շարք կվերադառնա ձմեռային դադարի ընթացքում: Օրեր առաջ միլանցիների գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հայտարարել էր, որ խաղացողը խաղադաշտ կվերադառնա մինչև այս տարվա ավարտը:

«Ռոսոներիները» նաև մտադիր են փոխարինող գտնել պաշտպանին անընդհատ վնասվածքներ ստանալու պատճառով:

Ա Սերիայի այս մրցաշրջանում իտալացին չի մասնակցել թիմի ոչ մի հանդիպման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել