Մեջբերում եմ ձեզ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունից մի հատված. «Ադրբեջանը պետք է շարունակի Հայաստանին մեկուսացման մեջ պահել բոլոր միջազգային նախագծերից, և այդ տակտիկան իր պտուղներն է տալիս: Ըստ Հայաստանի պաշտոնական վիճակագրության՝ ամեն տարի այդ երկիրը լքում է 80-100 հազար մարդ, և այդ երկրում ուժեղանում է դեպոպուլյացիայի միտումը, նկատվում է ժողովրդագրական ճգնաժամ: Այդ ճգնաժամը աստիճանաբար կխորանա, քանի որ որքան աշխատունակ մարդիկ հեռանում են, այնքան կրճատվում են տնտեսությունը վերածնելու հնարավորությունները»:
Սկզբունքորեն Ալիևը ճիշտ է ասում. Հայաստանն օր օրի դատարկվում է, սակայն դատարկվում է ոչ միայն մեկուսացման պատճառով, որքան որ մեր իշխանավորների վարած ապաշնորհ քաղաքականության պատճառով:
Իսկ հիմա խոսքս ուղղում եմ ՀՀ իշխանություններին. դուք ի՞նչ աստիճանի եք հասցրել հայ ժողովրդին: Դեռ որքա՞ն եք պատրաստվում թշնամու ջրաղացին ջուր լցնել, որքա՞ն պետք է շարունակվի «Սպիտակ եղեռնը», որքա՞ն պետք է թուրքի ցանկացած քաղաքականությունը բանեցնեք Հայ ժողովրդի դեմ, դեռ որքա՞ն պետք է Ալիևի նման շների լեզուն երկար լինի ազգիս վրա: Դուք գոնե հասկանո՞ւմ եք, որ այսպես շարունակելու դեպքում ազգս կկործանվի:
ՍԹԱՓՎԵՔ, պարոնայք իշխանավորներ, հերիք մտածեք ձեր սեփական գրպանները լցնելու ու համազգային թալանով զբաղվելու մասին......
Այսքանից հետո այն մարդիկ, ովքեր ունեն լծակներ և չեն անում որևէ քայլ՝ կրճատելու արտագաղթը, ինձ համար ԱԼԻԵՎՆԵՐ, Թաելաթներ, Էնվերներ ու Ջեմալներ են:
Իսկ Ալիևին կարող եմ ասել ազգիս անունից, որ Արցախը երբեք չի եղել և չի էլ լինի Ադրբեջանի կազմի մեջ, Արցախյան հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, ու եթե երբևէ համարձակվես նոր պատերազմ հրահրել, ապա անձամբ ես իմ վերջին կաթիլ արյունը կտամ հանուն Արցախի:
Սիրելի հայրենակիցներ, ես խնդրում եմ ձեզ, մնացեք և պայքարեք մեր ազգի մեջ ապրող և գործող թշնամիների դեմ, մի լքեք Հայաստանը, ու չհեռանալով դուք կօգնեք արմատախիլ անել այս չարիքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.mkrtchyan1/posts/428375937258119
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել