Համեմված ջրի այս բաղադրատոմսը ստեղծել է սննդաբան Սինտիա Սեսսը։

Սա հզոր ըմպելիք է, որը հիասքանչ ազդեցություն է ունենում ճարպերի հալեցման, մարմնի վերականգնման գործում, այն քիչ կալորիական է, նվազեցնում է փքվածությունը, հանգստացնում է մարսողական համակարգը և բարելավում է ընդհանուր առողջությունը։

Համեմված ջրով կարող եք նվազեցնել իրանի չափը 10սմ-ով ընդամենը 4 օրում։

Այս դիետայի ժամանակ օրական պետք է խմել նվազագույնը 8 բաժակ ջուր, ուտել մրգեր և բանջարեղեն՝ ջրով հարուստ, քանի որ մարմնին անհրաժեշտ է պատշաճ խոնավեցում, որպեսզի դադարեցվեն փքվածությունը և փորկապությունը։

Փորձեք խուսափել քաղցրից, արագ, վերամշակված, յուղոտ սննդից։

Բաղադրիչները՝

  • 8 բաժակ ջուր
  • 1 ճաշի գդալ մանրացված կոճապղպեղ
  • Կանաչ անանուխի 12 տերև
  • Միջին չափի 1 կիտրոն՝ մանր կտրատած

Պատրաստման եղանակը՝

Բոլոր բաղադրիչները լցնել ապակե տարայի մեջ և այն դնել սառնարանում ամբողջ գիշեր։

Պատրաստված ըմպելիքը խմել ողջ օրվա ընթացքում և պատրաստել նորը հաջորդ օրվա համար։

Լավագույն արդյունքի համար 4 օր շարունակ որպես ըմպելիք խմեք միայն այս համեմված ջուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել