«ՀՀԿ-ում կարծում են, որ ԱԺ ընտրություններին իրենց մասնակցությունը 99,9 տոկոս որոշված է, մնում է վերջնական վերդիկտը դնեն: ՀՀԿ ԳՄ-ում, սա­կայն, այնքան էլ միանշանակ չէ մասնակցության հարցը: Դավիթ Հարությունյանը կարծում է. որ գուցե պետք է մասնակցել, սակայն ռիսկերը շատ են, Մուշեղ Լալայանը՝ պետք չէ մասնակցել, եթե մասնակցել, ապա նոր անուն­ներով, իսկ «վարկաբեկված» անունները կարող են նստել գրասենյակում և օգնել ֆրակցիային:

Ցուցակի կազմմանը պետք է մասնակցեն տարած­քային կառույցները, որպեսզի հասարակությունը զգա, որ ՀՀԿ-ն կա, շարունակվում է: Հայտնիներն էլ պնդում են, որ «եթե մեռնել, ապա ոտքի վրա»՝ մինչև վերջին շունչը պայքարելով: 

Ընդ որում, կարծում են, որ լայն ցուցակով պետք է ներկա­յանալ ընտրողին. Վիգեն Սարգսյանը հանդիպել է Դավիթ Շահնազարյանին, Վազգեն Մանուկյա­նին, և կարծիք կա, որ նման գործիչներ պետք է ներկայացված լինեն իրենց ցուցակում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել