Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նայմադին Սադիգովը մի քանի օր շարունակ առաջին պաշտոնական այցով գտնվել է Իսրայելում՝ երկու երկրների միջև ռազմական, անվտանգության ու բիզնես կապերը ամրապնդելու համար: Գիտակցելով Իրանին գերմտահոգելու ունակ այդ ուղերձի մեկնաբանությունը Թեհրանում, Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովը Բաքու է հրավիրել Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մուհամմեդ Հուսեյն Բագերիին: Բաքուն տորգի մեջ է՝ ո՞վ իրեն կօգնի նոր պատերազմում...
Եթե այս ամենը դիտարկում ենք շուրջ մեկ ամիս առաջ Իսրայելի Պնախարար Լիբերմանի Բաքու կատարած այցի ու հանդիպումների շղթայում, մտահոգիչ պատկեր է ստեղծվում: Թե նոր ինչ սպառազինություն են ուզում ձեռք բերել ադրբեջանցիները, իսկ ավելի ստույգ՝ ինչ նոր արկածախնդրություն են մտմտում Իսրայելի հետ միասին, բայց վախենում են Իրանի ռեակցիայից (որովհետև Իսրայելի աջակցությունը կարող է լինել միայն այն դեպքում, եթե դա Իրանի հարցում իրենց պլաններին համապատասխանի), դեռևս դժվար է ասել:
Ահա թե ինչու էր Բոլթոնը հենց Երևանում առաջարկում սպառազինություն ձեռք բերել ԱՄՆ-ից, մանավանդ որ Ռուսաստանի գլուխը հենց իր պրոբլեմներով է խառը, գլխապատառ իր ԶՈւ ստորաբաժանումներն է արդիականացնում Կալինինգրադից մինչև Բալթիկա: Այս ամենին էլ գումարենք, որ Նեթանյահուն օրերս այց կատարեց Օման՝ մի երկիր, որի հետ դիվանագիտական հարաբերություններ էլ չունի, ու կրկին այցի հետագիծը ցույց է տալիս Իրանի շուրջ օղակը: Այցի հաջորդ օրը պաշտոնական Օմանը հայտարարել է, թե շատ լավատես են Թրամփի խաղաղության պլանի հարցում: Արժե հիշել, որ Արցախում 2016թ. ապրիլյան պատերազմը բռնկվեց ռուս-թուրքական անդունդի ժամանակ: Այժմ ԱՄՆ-Իրան անդունդն է մեծանում ու դրա հետ մեկտեղ՝ Ադրբեջանի ու Իսրայելի գայթակղությունների ու սխալ հաշվարկների հավանականությունը:
Իսկ մեզ մոտ՝ թե բա՝ 2 պատգամավոր մրսել էին, ԱԺ նիստի չէին եկել, ճիշտը ռեյթինգային ընտրակարգն է։
Կից նյութը կարող եք դիտել այստեղ։