Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստ էր գումարվել, որի արդյունքում ընտրվեցին չորս փոխքաղաքապետեր։

Առաջին փոխքաղաքապետ ընտրվեց Հրաչ Սարգսյանը, փոխքաղաքապետեր են նաև Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Տիգրան Վիրաբյանը։ Նիստն ընթացավ հետաքրքիր քննարկման մթնոլորտում։

Չնայած որ մենք կողմ ենք քվեարկել, դա բնավ չի նշանակում, որ մենք հարցեր այլևս չունենք մեր նորընտիր քաղաքային իշխանության ղեկավարներին։

Առայժմ անհասկանալի է փոխքաղապետերի հստակ քայլերի համակարգը, ծրագրերը, ժամանակացույցը՝ երևանյան հիմնախնդիրները լուծելու համար (աղբահանություն, տրանսպորտ, կանաչապատում, բնակարանաշինություն, վերելակներ և այլն)։
Հստակ ծրագրային նախագծեր չհնչեցին։

Հասկանալի է, որ հիմա քաղաքային իշխանությունները սկսնակ են, և առայժմ վաղ է ինչ-որ բան պահանջել կամ տալ գնահատական, բայց, այնուամենայնիվ, մենք երեք ամիս հետո անպայման կվերադառնանք այս հարցին, որ փորձենք հասկանալ նորանշանակ քաղաքային ղեկավարների աշխատանքների արդյունավետությունը։

Հիշեցնեմ, որ մենք՝ որպես ԲՀԿ ավագանու անդամներ, մեր հիմնական գործառույթը տեսնում ենք երևանցիների բողոքներին և խնդիրներին արագ և արդյունավետ արձագանքելու մեջ, այդ իսկ պատճառով խնդրում եմ ձեզ մշտապես մեզ տեղեկացնել բոլոր ձեզ հուզող հարցերի և խնդիրների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել