Օրական մարդ պետք է քնի 8 ժամ, որպեսզի հանգստանա, բայց կան մարդիկ, ովքեր օրական քնել են 2 կամ 3 ժամ և իրենց բավականին լավ են զգացել։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 հայտնի մարդկանց, ովքեր շատ քիչ էին քնում։

Հուլիոս Կեսար

Հռոմեացի քաղաքական գործիչ և զորավար Հուլիոս Կեսարը հիմնադրել է Հռոմեական կայսրությունը և ընդմիշտ փոխել է Եվրոպայի մշակույթը։ Նա հաղթանակ է տարել քաղաքացիական պատերազմում և դարձել է Հռոմեական աշխարհի միակ ղեկավարը։

Որպեսզի այս ամենին հասներ, Կեսարն օրական քնում էր 3 ժամ։ Միևնույն ժամանակ ռազմական արշավների պարագայում ևս նա բացառություններ չէր անում, քնում էր քիչ և իր զինվորների կողքին։

Լեոնարդո դա Վինչի

Հայտնի նկարիչը քնում էր օրական 15-20 րոպե՝ յուրաքանչյուր 4 ժամը մեկ։ Ընդհանուր նա քնում էր 2 ժամ։ Մնացած 22 ժամը Լեոնարդոն աշխատում էր։

Այսօր քնի այս ձևը կոչվում է «բազմափուլ քուն»։ Համարվում է, որ քնի այս մեթոդը թույլ է տալիս առույգ մնալ օրական 20-22 ժամ։ Այս մեթոդը բազմաթիվ հետևորդներ ունի, սակայն նրանց մեջ այդպես էլ երկրորդ դա Վինչի չծնվեց։

Բենջամին Ֆրանկլին

Նա հայտնի քաղաքական գործիչ էր, դիվանագետ և գիտնական։ Նա ստորագրել է ԱՄՆ անկախության դեկլարացիայի, Սահմանադրության և Վերսալյան համերաշխության պայմանագրի տակ, իսկ նրա դիմանկարը զարդարում է 100 դոլարանոց թղթադրամը։

Նրա կարծիքով՝ ցանկացած լավից պետք է քիչ լինի, իսկ քունն, անկասկած, լավ բան է։ Բացի դրանից՝ նա ուներ օրվա կարգացուցակ, որին խստորեն հետևում էր, իսկ քնի համար նա հատկացնում էր 4 ժամ։

Նապոլեոն I Բոնապարտ

Շատերն են լսել նրա այս աֆորիզմ․ «Նապոլեոնը քնում է 4 ժամ, ծերերը՝ 5, զինվորականները՝ 6, կանայք՝ 7, տղամարդիկ՝ 8, իսկ 9 ժամ քնում են միայն հիվանդները»։ Իրականում Նապոլեոնը քնելու էր գնում կեսգիշերին և արթնանում էր գիշերվա ժամը 2-ին։ Նա արթնանում էր, աշխատում մինչև ժամը 5-ը և նորից քնում։ Արդյունքում նա քնում էր 4 ժամ։

Միևնույն ժամանակ պատմաբանները նշում են, որ մշտական սթրեսի պատճառով նա հաճախ էր տանջվում և ընդհանրապես չէր կարողանում քնել։ Շատերը նրա մարտավարական պարտությունների պատճառը համարում են հենց այս անքնությունը։

Հետաքրքիր է, որ Սուրբ Ելենա կղզի արտաքսվելուց հետո նա սկսել էր երկար քնել և ուշ արթնանալ։

Թովմաս Ջեֆերսոն

Ջեֆերսոնը քնում էր օրական 2 ժամ։ Նա ոչ մի կարգացուցակ չուներ, միշը քնում էր տարբեր ժամերի, քնելուց առաջ պարտադիր կարդում էր և արթնանում էր արեգակի առաջին ճառագայթների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել