Armsport.am-ը գրում է.
Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասին կաշխարհի բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովի հետ Փարիզում կայանալիք Masters-1000 շարքի մրցաշարում, որը մեկնարկում է այսօր` հոկտեմբերի 29-ին:
Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ, նրանք համատեղ մարզումներ են անցկացրել հուլիսին Ատալանտայում (ԱՄՆ):
Դանի Վալվերդուն, ով 2016 թվականից մարզում էր Գրիգորին, նույնպես գտնվում է Փարիզում:
Նախորդ տարի Դիմիտրովը հաղթել է Ցինցինատիի մրցաշարում, ATP-ի` Լոնդոնում կայացած ամփոփիչ մրցաշարում, ինչպես նաև Սոֆիայի և Բրիսբենի մրցաշարերում: 2017 թվականը նա ավարտել է ATP-ի վարկանիշային աղյուսակի երրորդ տեղով:
Ընթացիկ մրցաշրջանում բուլղարացին ATP-ի ոչ մի մրցաշարում չի հաղթել` ընդամենը մեկ անգամ հասնելով մինչև եզրափակիչ (Ռոտերդամում):
Աղասին 2017 թվականի մայիսից մինչև 2018 թվականի ապրիլն աշխատել է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ: