Երեխա ժամանակ ինձ միշտ տանջում էր այն հարցը, թե ինչու են Pringles տուփի բոլոր չիփսերը նույն իդեալական ձևի, չէ՞ որ կարտոֆիլները տարբեր են լինում:
Մեծանալով հասկացա, որ դրանք պատրաստվում են ոչ ամբողջական կարտոֆիլից, դրանց բաղադրությունն ազնվորեն նշված է տուփի վրա:
Պարզվում է՝ նախ՝ ապագա չիփսերի համար խմոր են պատրաստում:
Դրա պատրաստման համար պետք է հատուկ փոշի, որը բաղկացած է աղացած ջրազրկված կարտոֆիլից (դրա մասը կազմում է 42%), եգիպտացորենի և բրնձի ալյուրներից, ցորենի օսլայից:
Փոշին խառնում են սովորական ջրին 2:1 հարաբերակցությամբ:
Այդ խառնուրդը հասնում է հոսքագծի գոտի, որտեղ մի քանի անգամ խառնվում է և մաղվում է հատուկ ճաղավանդակներից, մինչև համասեռ զանգված ստացվի:
Չիփսերի խմորն ընկնում է մամլիչի տակ: Հսկայական գլանը զանգվածը սեղմում է 4 տոննա ուժով, կարտոֆիլի-օսլայի զնագվածը վերածվում է պլաստիկ շերտի:
Հաջորդ ժապավենի վրա ամրացված են հատուկ ձևեր, որոնք խմորը կտրտում են շրջանաձև, այդ պատճառով տուփի բոլոր չիփսերը նույնանման են լինում:
Հետո կտրտված կլորներն ազատվում են ավելորդ խմորից, որն ուղարկվում է կրկնակի վերամշակման, մանրացվում է և խառնվում թարմ խմորին:
Ապագա չիփսերը հայտնվում են հատուկ կիսակլոր ակոսիկնեի մեջ, որտեղ ստանում են վերջնական ձևը: Հետո ապագա չիփսերը հասնում են մեկ այլ հոսքագիծ, որտեղ դրանց վրա համեմունքներ են ցանում:
Այս բոլոր պրոցեդուրաներից հետո չիփսերը պատրաստ են օգտագործման համար:
Հիմա դրանք պետք է միայն փաթեթավորել:
Վերջին փուլում հատուկ աշխատակիցը ստուգում է, որ բոլոր չիփսերը համապատասխանեն բոլոր արտաքին պարամետրերին, և հետևում է, որ դրանք հավասարաչափ դասավորվեն հոսքագծի վրա:
Կշռող մեխանիզմն ավտոմատ կերպով որոշում է՝ քանի չիփս պետք է լինի յուրաքանչյուր փաթեթի մեջ, հետո չիսփերը լցվում են մեզ ծանոթ ամանների մեջ:
Երբ չիփսերն ամանների մեջ են, հատուկ մեքենան խփում է փաթեթների կափարիչներին, որպեսզի բոլոր չիփսերն իրենց տեղը զբաղեցնեն և հավասար դասավորվեն: