Ռուսական «ԱվտոՎԱԶ»-ի ամենահայտնի քրոսովերի՝ Lada 4x4-ի սերնդափոխության համար դեռևս շատ ժամանակ կա: Նորույթը կցուցադրվի 3-4 տարուց, սակայն դրա վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները շատ են:
Ինչպես նշում է ria.ru-ն, նոր մոդելը կլինի շքեղ քրոսովեր: Այն կզրկվի «Նիվա» անունից ու պարզապես կկոչվի 4x4: Նորույթի պաշտոնական մոդելի շնորհանդեսը կկայանա 2021թ., մինչդեռ սերիական արտադրությունը կսկսվի 2022թ.:
Հիմնական պատճառը, որ ընկերությունը չի շտապում նոր մոդելի թողարկման հարցում, այն է, որ ներկայիս «Նիվա»-ն մեծ պահանջարկ է վայելում և Ռուսաստանում ամենաշատ վաճառվող մեքենաներից է: Հավելենք, որ «Նիվա»-ն արտադրվում է արդեն 41 տարի ու «ԱվտոՎԱԶ»-ի ամենահայտնի մոդելներից է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել